Գերմանիայի օդանավակայանում ակտիվիստներն իրենց սոսնձել են թռիչքուղու վրա. չվերթներ են չեղարկվել (լուսանկարներ)
ՏեսանյութերԳերմանական Քյոլն/Բոն օդանավակայանը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը հինգ ժամով՝ «Վերջին սերունդ» շարժման ակտիվիստների վտանգավոր գործողության պատճառով, որոնք իրենց սոսնձել են թռիչքուղու վրա: Այս մասին գրում է BILD-ը։
«Քյոլն/Բոն» օդանավակայանը կաթվածահար է եղել այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտնի է, որ հինգ ակտիվիստ դեռևսս անհայտ մեթոդով մտել են օդանավակայան ու սոսնձվել թռիչքուղու վրա՝ անհնարին դարձնելով ինքնաթիռների թռիչքն ու վայրէջքը։ Ճշտվում է, թե կոնկրետ ինչպես են նրանք կարողացել մտնել օդանավակայան։
«Նրանց քրեական մեղադրանք է առաջադրվել»,- հայտնել են ոստիկանությունից։
Սոցցանցերում «Վերջին սերունդ» շարժումը հայտարարել է, որ ակցիան միջազգային բողոքի արշավի մի մասն է, որը կոչ է անում հանածո վառելիքի օգտագործումը աստիճանաբար դադարեցնել մինչև 2030 թվականը: Ակտիվիստները խոստացել են մոտ ապագայում նմանատիպ բողոքի ակցիաներ կազմակերպել ավելի քան տասը երկրների օդանավակայաններում։