Զարթնե՜ք, ձեր շուրջ եղած աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է. Վլադիմիր Մարտիրոսյան
ՏեսանյութերՔաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.
«Ժամեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Զախարովան և Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հաջիզադեն ենթատեքստային քաղաքական լեզվով կարծես միմյանցից «անկախ» և շատ օպերատիվ օրակարգ իջեցրեցին Հայաստանի և Ադրբեջանի բանակցային գործընթացը Մոսկովյան հարթակ տեղափոխելու հարցը: Զախարովայի պատասխանին կայծակնային արձագանք տվեց Ադրբեջանը: Էս երկրների համակարգերը աշխատում են, պաշտոնյաները տեղում են, մշակված և մտածված քաղաքականությունները ունեն պատասխանատուներ և ակտորներ, կա բյուրոկրատական ապարատ, որը հետևում է իր քաղաքական և անվտանգային շահի խորացմանը:
Հայաստանի իշխանությունը ոչ պրոբլեմ ունի, ոչ դարդ, ոչ զավթված և տարածքային ամբողջականությունը կորցրած կարգավիճակ, ոչ կորցրած Արցախ ու 120.000 փախստական Արցախցի, ոչ պատերազմի վտանգ, ոչ բարձր կրիմինոգեն իրավիճակ երկրում, ոչ անվտանգային համակարգի ռեանիմացիայի խնդիր: Ոչ մի խնդիր չկա, մարդա 30 օրով արձակուրդ են վերցրել ու քշում են, իսկ էդ ընթացքում էս երկիրը ով, ուր, ոնց ու ինչքան ուզես քշումա:
Զարթնե՜ք, ձեր շուրջ եղած աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է, մինչ օրական քշած հեծանիվի կմ-ներն եք հաշվում: Ձեր ուղեղն էլ օգտագործեք մեկ մեկ, միայն կուռատորների կողմից կազմված սեղմագիր ուղեցույցերով չի, հասկանալի է, որ նորը դեռ չեք ստացել»: