Երևանում «Mercedes G500»-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
ՏեսանյութերԱյսօր՝ հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի բուժաշխատողների փողոցում՝ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի մոտ ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել է պայքարել վարորդը, սակայն կրակը շատ արագ է տարածվել: Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան, կարելի է ասել, ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: