«ԿամԱԶ»-ը բարձված էր հաճարենու գերաններով. արտադրամասի սեփականատերը ձերբակալվել է
ԱՄՆՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է բնապահպանական ոլորտի հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումները։
Հերթական դեպքը արձանագրվել է հուլիսի 23-ին։ Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ 45-ամյա մի տղամարդ Գետահովիտ բնակավայրի իր փայտամշակման արտադրամաս «ԿամԱԶ»-ով գերաններ է տեղափոխում։