Ո՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունի
ՀրապարակումներArmԼur.am-ը գրել էր, որ հուլիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ էր նշանակվել Սուրեն Վարոսյանը:
Իսկ ո՞վ է Սուրեն Վարոսյանը․
Վարոսյանը մինչ թաղապետարանում հայտնվելն աշխատել է մի շարք պատկան հաստատություններում՝ պարբերաբար ստանձնելով տարբեր հաստիքներ։ Օրինակ՝ 2014-2018 թվականներին աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունում՝ որպես առաջին կարգի մասնագետ:
2018-2020 թվականին աշխատել է ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2020-2021 թվականներին եղել է ՀՀ փոխվարչապետի արարողակարգի պատասխանատուն, 2021-2024՝ ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատուն, 2024-2024՝ ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալը:
Բանն այն է, որ վարչապետի՝ հունվարի 30-ին կայացրած որոշման համաձայն Սուրեն Վարոսյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից։
Հունվարին ազատվել է պաշտոնից, սակայն պաշտոնատար անձի պաշտոնը դադարեցնելու մասին հայտարարագիր չի ներկայացրել Սուրեն Վարոսյանը: