Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Ուղիղ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը (տեսանյութ) Axios. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում Իրանի հետ կապված թիրախներին Ամեն օր սուրճ խմո՞ւմ եք․ ահա ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում Կատվի մա՞զն է մեղավոր․ գիտությունը հերքում է ամենատարածված միֆը Երկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում են ԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի շրջանում Ուկրաինա–Ռուսաստան հակամարտություն․ շարունակվող մարտեր և դիվանագիտական անորոշություն ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ այս տարածված կոսմետիկ միջոցի մասին Առանձին վայրերում սպասվում է կարկուտ 

7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը՝ կալանավորվել․ մանրամասներ Գառնիի և Աբովյանի ոստիկանապետերի մասնակցությամբ միջադեպից

Արտակարգ Պատահար

Հուլիսի 18-ի երեկոյան Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին մի քանի տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության, ինչպես նաև դրա ընթացքում հնարավոր բախումները կանխելու նպատակով դեպքի վայր ժամանած ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ բռնությունների կիրառման և 2 ոստիկանի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էին նշված միջադեպի 6, ավելի ուշ՝ ևս 1 մասնակից։ 

«Նախաձեռնված վարույթի նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից իրականացված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 12-րդ փողոցի 48-50-րդ հասցեում գտնվող հողատարածքի դիմացի հատվածում նշված՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի և Արամուս բնակավայրի բնակիչ հանդիսացող, 17-ից 45 տարեկան 7 անձինք, ինքնությունը չպարզված մոտ 100 այլ անձանց հետ, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով վիճաբանել և հնչեցրել են հայհոյանքներ՝ խախտելով շրջակայքում բնակվող անձանց անդորրը: 

Նշվածի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստանալով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային  վարչության Աբովյանի բաժնի 11 ծառայողներ մեկնել են դեպքի վայր։ Հասնելով այնտեղ՝  վերջիններս ներկայացել են և պահանջել դադարեցնել վիճաբանությունը, հայհոյանքներ չհնչեցնել։ Սակայն վիճաբանության մասնակիցները, շարունակելով իրենց գործողությունները, հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին:

Տեսնելով, որ վիճաբանության մասնակիցները չեն դադարեցնում իրենց գործողությունները՝ ոստիկանության աշխատակիցները փորձել են հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել նրանցից ոմանց։ Այդ ընթացքում վիճաբանության մասնակիցները, հայհոյանքներ հնչեցնելով, սկսել են քաշքշել և հարվածներ հասցնել ոստիկանության աշխատակիցներին, ինչի արդյունքում վերջիններիցս մեկն իր մոտ գտնվող հաշվեցուցակային ինքնաձիգով նախազգուշական երեք կրակոց է արձակել օդ։ Սակայն վիճաբանության մասնակիցները կրկին հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, որի ընթացքում նրանցից երկուսը՝ Արամուս բնակավայրի բնակիչներ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, դիտավորությամբ հարվածներ են հասցրել ոստիկանության մի քանի ծառայողների մարմինների տարբեր հատվածներին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա վերոնշյալ 7 անձանց ներկայացվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։ Նրանցից ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն կատարած նշված 2 անձանց՝ Արամուս բնակավայրի բնակիչներին, մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական ․․․ գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի ․․․ նկատմամբ բռնություն գործադրելը)։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Մյուս 5 անձանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և նրանք արգելանքից ազատ են արձակվել։

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները,  խուլիգանական արարքների մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ Այդ կապակցությամբ Ոստիկանության համապատասխան ծառայողներին նաև տրվել են հանձնարարություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում էին խաղալ ֆուտբոլ, բայց մի թիմ խաղացել է ամերիկյան ֆուտբոլ (տեսանյութ)ԱՄՆ-ը պահանջել է, որ Իրանը հեռանա անմիջապես Եգիպտոսի հետ խաղից հետո, ասել է մարզիչըՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ 4 անձ ձերբակալվել է Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք․ ՍԱՏՄ (տեսանյութ)Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափՍԴ-ից պահանջվում է միայն մի բան, որ գործի համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության․ Աբովյան (տեսանյութ)ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Ուկրաինայի կողմից բելառուսական ավտոբուսի վրա հարձակումից հետո Մենք ակնկալում ենք, որ կիրակի օրը չպետք է լինի նիստ․ Օրբելյան (տեսանյութ)Մյուս ձայները համարել ոչ օրգանիկ դա նորմա՞լ է․ լրագրողը՝ փոխքաղաքապետին (տեսանյութ)ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերին հարվածներ հասցնելու մասին Ազատ խոսքը ՀՀ-ում երբևէ այսքան պաշտպանված չի եղել քան հիմա․ Ջուլհակյան (տեսանյութ)Ընդդիմությունը համատարած ընտրակաշառք է բաժանում․ Գալյան (տեսանյութ)ԱՄՆ-ն հաստատել է Իրանին հարված հասցնելըՀայաստանն ու Մոնղոլիան քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնություններըՀՀ ՆԳ նախարարը ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա ԳելաձեինՌոդրիգեսը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին երկրաշարժից հետո ցուցաբերած օգնության համարՈւղիղ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը (տեսանյութ)Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆումՆեթանյահուն Լիբանանի հետ կնքված համաձայնագիրը անվանել է «հարված Իրանին»Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրաAxios. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում Իրանի հետ կապված թիրախներինՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան ԱբրահամյանՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըՄհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են հայ-իրանական համագործակցության օրակարգըԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ստուգել է 2026 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներԸնտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ»Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ»Ամեն օր սուրճ խմո՞ւմ եք․ ահա ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմումԿատվի մա՞զն է մեղավոր․ գիտությունը հերքում է ամենատարածված միֆըԵրկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում ենԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի շրջանումՈւկրաինա–Ռուսաստան հակամարտություն․ շարունակվող մարտեր և դիվանագիտական անորոշությունԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվումԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ այս տարածված կոսմետիկ միջոցի մասինԵրեք նավ փորձել է առանց թույլտվության անցնել Հորմուզի նեղուցովԱռանձին վայրերում սպասվում է կարկուտ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը. Armsport
Ամենադիտված