Եթովպիայում սողանքների հետևանքով՝ 157 մարդ է մահացել
Եթովպիայի հարավում գտնվող Գեզե Գոֆա շրջանում սողանքների պատճառով` ավելի քան 150 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։
«Այս պահին երկու գյուղում 157 դի ենք հայտնաբերել. Կարծում ենք՝ այդ թիվը կավելանա»,- կանխարգելման ազգային գործակալության ղեկավար Մարկոս Մելեսեի խոսքերը մեջբերում է Agence France-Presse-ը։
Նա հավելել է, որ փլատակների տակից դիերի դուրսբերումն այս պահին շարունակվում է։ Նա հավելել է, որ այն տարածքը, որտեղ իրականացվում են փրկարարական աշխատանքներ, դժվարամատչելի է։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)