Անահիտ Մանասյանն ընդգծել է Հայաստանում ԿԽՄԿ-ի իրականացրած աշխատանքների կարևորությունը
ՏեսանյութերՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ գրասենյակի պաշտպանության գծով համակարգող Կորինա Կին Էգգենբերգերը և իրավաբանական խորհրդատու Արփինե Առաքելյանը։
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը:
Պաշտպանը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հետ գործակցությամբ իրականացվող ծրագրերի ու միջոցառումների շարունակականության ապահովումը:
Իր հերթին Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար և վերահաստատել ԿԽՄԿ-ի հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։