Ջորջ Սորոսն ու նրա որդին պաշտպանել են դեմոկրատ Հարիսի թեկնածությունը
Արտակարգ ՊատահարԴեմոկրատական կուսակցության շրջանակի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի ներկայացուցիչները՝ ֆինանսիստ Ջորջ Սորոսը և նրա որդին՝ «Բաց հասարակության հիմնադրամի» նախագահ Ալեքսը, պաշտպանել են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի առաջադրումը՝ որպես պետության ղեկավարի թեկնածու։
«Ժամանակն է, որ մենք միավորվենք Քամալա Հարիսի թիկունքում և հաղթենք Դոնալդ Թրամփին։ Նա հնարավոր լավագույն և որակյալ թեկնածուն է», - գրել է Ալեքս Սորոսը X-ի իր միկրոբլոգում:
Ըստ The Wall Street Journal-ի՝ 93-ամյա ամերիկացի միլիարդատեր Սորոս ավագը, որը դեմոկրատների ամենամեծ հովանավորներից մեկն է, նույնպես աջակցել է Հարիսն դեմոկրատական նախագահական մրցավազք մտնելու հարցում:
Սորոները հայտնի են Բայդենին աջակցելու համար իրենց մեծ ֆինանսական ներդրումներով։ Ըստ Bloomberg-ի՝ Բայդենի՝ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հունիսյան աղետալի բանավեճի հաջորդ օրը Սորոսն ավելի քան 5 միլիոն դոլար է նվիրաբերել մի կազմակերպության, որն աջակցում է ամերիկացի ներկայիս առաջնորդին:
Հունվարին 60 մլն դոլար է ուղարկել քաղաքական կազմակերպությանը։