Հուլիսի 23֊ին կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը. փաստաբան
ՏեսանյութերՀուլիսի 23֊ին կկայանա ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը: Այդ մասին հայտնում է փաստաբան Սոսե Չանդոյանը:
«Հուլիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունենալու Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով հերթական դատական նիստը։
Դատական նիստը լինելու է դռնբաց»,- նշել է նա։