ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ քննարկվել է Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հրամայականը
ՀասարակությունԱյսօր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ հանդիպումներ ենք ունեցել, տեղեկացնում է Իշխան Սաղաթելյանը։
Բելգիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հոֆի,
Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի և Բելգիայի Ֆրանսախոս ամենամեծ կուսակցություն MR-ի խմբակցության ղեկավար Գայտան վան Գոյձնհովենի հետ։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ ենք կատարել․
● Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հրամայականին
● Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներ բանեցնելու անհրաժեշտությանը և հայ ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին
● Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների փաստերին, ադրբեջանական շարունակվող ագրեսիային և Ադրբեջանի կողմից ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի դրսևորման շարունակական վարքագծին
● Բաքվում անցկացվելիք COP 29 համաժողովի ընթացքում միջազգային հանրության օբյեկտիվ կեցվածքի դրսևորման կարևորությանը
● Հայաստանյան ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին և ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների կրկնվող դեպքերին
Յանեկ Պոլեյի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում ԵՍԿ և ՀՅԴ գործակցության սերտացման, միջկուսակցական հարաբերությունների զարգացման, Հայաստանում սոցիալ-դեմոկրատական քաղաքական արժեքային համակարգի առաջմղման վերաբերյալ։