Արարատում բեռնատարը գլորվել է ձորը, վիրավnր կա․ նոր մանրամասներ (լուսանկարներ)
ՔաղաքականՀուլիսի 22-ին, ժամը 07:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Վարդաշատ գյուղում, «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ. Տ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և գլորվել ձորը (մոտ 180 մետր)․ առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարները վարորդին դուրս են բերել բեռնատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և դադարեցրել վառելիքի արտահոսքը։