Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին Ընտրությունների մասնակից ուժերը թող պայմանագիր կնքեն հանրության հետ․ թե չէ՝ հրաժարական գրեն, գնան. Արման Ղուկասյան (տեսանյութ) Կանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր․ ՆԳՆ խոսնակ Ադրբեջանն ասել է՝ կա՛մ սրա դեմն առնում եք, կա՛մ ձեզ հարվածում ենք․ Թևան Պողոսյան (տեսանյութ) Միլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Հայտարարվել է «Թիվ 3 կանչ»․ «Կանազի» մշակույթի տունն այրվում է (տեսանյութ) Գլոբալ խաղի նոր փուլ․ ճգնաժամեր, դաշինքներ և անորոշ ապագա (տեսանյութ) TOP 20․ Թիրախային հարվածներից մինչև շոկային կադրեր․ Հայաստան, Իրան–Իսրայել և Ռուսաստան–Ուկրաինա (տեսանյութ) Իրանը մերժել է Միացյալ Նահանգների առաջարկներն ու իր պայմաններն է ներկայացրել Մարտի 26-ին imID համակարգը ժամանակավորապես հասանելի չի լինի Իրանը սպառնացել է գրավել ԱՄԷ-ի և Բահրեյնի ափերը 

Պարզվում են հրաձգարանի մոտ 64-ամյա տղամարդու մահվան հանգամանքները. ՔԿ

Հասարակություն

2024 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հրաձգարանի մոտ քաղաքացիական «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա կա, որի կողքին՝ ականի պայթյունի հետևանքով մահացած անձ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) և 337-րդ հոդվածի 1-ին մասի (hրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը 64–ամյա տղամարդը, հրաձգարանի պահպանության շրջանակներում իր հերթափոխն ընդունելու նպատակով, գնացել է N զորամասի հրաձգարանի տարածք։ Նշված վայրից հավաքել է կրակված արկերի դյուրալյումինե կտորներ՝ որպես գունավոր մետաղ հանձնելու նպատակով։ Դրանց մեջ եղել է նաև չպայթած արկ, որը քանդելու ժամանակ առաջացած պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի վայր է հանդիսանում Կապան քաղաքի հրաձգարանի հարևանությամբ գտնվող դաշտամիջյան տարածքը, իսկ հրաձգարանը գտնվում է դեպքի վայրից դեպի հյուսիս: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Վոլկսվագեն» մակնիշի վերոնշյալ տրանսպորտային միջոցը՝ վնասվածքներով, արկին նմանվող մետաղական դետալներ և արկի միջուկին նմանվող մետաղական դետալ։

Ավտոմեքենայի կողքին հայտնաբերվել է տղամարդու դի:

Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքերը պարզելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պատրաստվում ենք հարսանիքի. բլոգեր Էվիկը հայտնել է իր հարսանիքի օրըՎթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել Մակրոնը վերահաստատում է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը ԼիբանանինՄհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին Bloomberg. Թուրքիան կոչ է անում արաբական երկրներին չմիջամտել Իրանի հակամարտությանըԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոր հայտարարությամբ է հանդես եկելDJ Vakcina-ն սպասում է իր 4-րդ երեխայինԵթե ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ էլ. փոստով. Փաշինյան Իրանը հայտնել է 282 բժշկական հաստատության վնասման մասին՝ սրման սկզբից ի վերԸնտրությունների մասնակից ուժերը թող պայմանագիր կնքեն հանրության հետ․ թե չէ՝ հրաժարական գրեն, գնան. Արման Ղուկասյան (տեսանյութ)Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի պատիժը ժամանակավորապես մեղմացվել է«Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը մեկուսացվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվելԿանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր․ ՆԳՆ խոսնակՊետդուման Զելենսկուն խոստացել է «տրիբունալի առաջ կանգնեցնել»Ինչպես է Պուտինն առաջ անցել Թրամփից․ ԶԼՄ«Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ»․ Գեղամ Մանուկյան Մերձավոր Արևելքում հակամարտությունը դուրս է եկել վերահսկողությունից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ադրբեջանն ասել է՝ կա՛մ սրա դեմն առնում եք, կա՛մ ձեզ հարվածում ենք․ Թևան Պողոսյան (տեսանյութ)Գարուն է, սրացումները կարող են արտահայտվել գոռգոռալու ձևերով․ Քոչարյանի գրասենյակը՝ ՓաշինյանինՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարը նախատեսում է քննարկումներ անցկացնել` Հորմուզի նեղուցի վերաբերյալ Հայտարարվել է «Թիվ 3 կանչ»․ «Կանազի» մշակույթի տունն այրվում է (տեսանյութ)Թրամփը արձագանքել է Քուվեյթի կողմից երեք ամերիկյան կործանիչների խոցմանըԵգիպտոսը պատրաստ է հյուրընկալել Իրանի շուրջ բանակցությունները՝ լարվածության նվազեցման նպատակովԳլոբալ խաղի նոր փուլ․ ճգնաժամեր, դաշինքներ և անորոշ ապագա (տեսանյութ) Եվրամիությունը փորձում է ժամանակ շահել վերազինման համար․ քաղաքագետTOP 20․ Թիրախային հարվածներից մինչև շոկային կադրեր․ Հայաստան, Իրան–Իսրայել և Ռուսաստան–Ուկրաինա (տեսանյութ)Խնդրելու ենք պարզաբանումներ․ Միրզոյանը՝ ԱԺ պատգամավորին ՌԴ մուտք գործելու արգելքի մասին ԵՄ-ում նոր ռիսկեր, զգուշացում՝ Թուքիայից և թակարդում գտնվող Թրամփ. Փաշինյան-Քոչարյան` «փոխրաձգություն» (տեսանյութ) Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է ՔՊ-ականի տոմսըՀորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին Հնդկաստանը տարիների դադարից հետո առաջին անգամ գնել է Իրանից հեղուկ գազԳերմանիայի նախագահը դեմ է Թրամփի՝ Իրանի հետ պատերազմինՔուվեյթի օդանավակայանում հրդեհ է բռնկվել անօդաչուի հարձակման հետևանքովԻրանը մերժել է Միացյալ Նահանգների առաջարկներն ու իր պայմաններն է ներկայացրել Մարտի 26-ին imID համակարգը ժամանակավորապես հասանելի չի լինի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինԻրանը սպառնացել է գրավել ԱՄԷ-ի և Բահրեյնի ափերըՆոր աջակցող միջոցներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց. Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրելՌուսաստանի վրա հարվածների նոր ալիք․ 5 ժամում խոցվել է 85 ուկրաինական անօդաչու«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանի հարավում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներԽոշոր հրդեհ՝ Կանազ մշակույթի տանըԵվրամիությունը հայտնել է՝ Ուկրաինայում Patriot հրթիռներն այլևս արդյունավետ չենԻրանի «Բուշեր» ատոմակայանից Հայաստանի տարածքով տարհանվել է 163 մարդ «Հեզբոլլահը» հայտարարել է նոր թիրախների մասին Այս տարի ունենք ապօրինի շրջանառությունից հանված 768 կգ թմրամիջոց. ՆԳ նախարար ՏԿԵ նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությունը
Ամենադիտված