ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին
ՀասարակությունԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին՝ որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու:
«Շնորհակալ եմ Ջո Բայդենին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում արտակարգ առաջնորդության և մեր երկրին տասնամյակներ շարունակ ծառայելու համար։ Ինձ համար պատիվ է ստանալ նախագահի սատարումը, և ես մտադիր եմ արժանի լինել և հաղթել այս թեկնածությունում: Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ միավորելու Դեմոկրատական կուսակցությունը, միավորելու մեր ազգը և հաղթելու Դոնալդ Թրամփին և նրա ծայրահեղեղական Project 2025 օրակարգը։ Եթե դուք ինձ հետ եք, ապա նվիրատվություն արեք հենց հիմա», - X-ի իր միկրոբլոգում գրել է Հարիսը:
Ինչպես հայտնել ենք, ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից՝ կոչ անելով նախագահի թեկնածու առաջադրել փոխնախագահ Քամալա Հարիսին։