Շիրակում ուրարտական ժամանակների տաճար է հայտնաբերվել (տեսանյութ)
ՏեսանյութերՋրաձորի ամրոցակիր բլրի գագաթին՝ ավելի քան 1800 մետր բարձրության վրա, հողի հաստ շերտի տակ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախումբը մոնումենտալ, քառանկյուն, տուֆաշեն շինություն է հայտնաբերել։
Հնագիտական նախնական վարկածով՝ ուրարտական ժամանակների «սուսի» տեսակի տաճար է։ Ամենայն հավանականությամբ՝ գործ ունեն մ․թ․ա․ առաջին հազարամյակում կառուցված շինության հետ, որը հետագայում՝ միջնադարում օգտագործվել է որպես աղոթատեղի։
Այս պեղումնաշրջանն արդեն ավարտվել է, ներսույթը դեռևս պեղված չէ, իսկ դա, ըստ հնագետների, առանձին թեմա է։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)