Ջո Բայդենն ասել է, որ հեռանում է նախագահական մրցապայքարից, սակայն չի ավելացրել, թե կոնկրետ ուր․ Զախարովա
ՔաղաքականՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրառում է կատարել՝ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի նախագահական ընտրապայքարից հրաժարվելու մասին։
«Ջո Բայդենն ասել է, որ հեռանում է նախագահական մրցապայքարից, սակայն չի ավելացրել, թե կոնկրետ ուր», - գրել է Զախարովան իր Telegram ալիքում։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին․ չի ձգտի վերընտրվել Դեմոկրատական կուսակցությունից երկրորդ ժամկետով, սակայն մտադիր է շարունակել կատարել իր ներկայիս պարտականությունները: