Ջո Բայդենը դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից
ՀրապարակումներԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին․ չի ձգտի վերընտրվել Դեմոկրատական կուսակցությունից երկրորդ ժամկետով, սակայն մտադիր է շարունակել կատարել իր ներկայիս պարտականությունները:
«Կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում, որ ես հրաժարվեմ և կենտրոնանամ իմ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում նախագահի պարտականությունների կատարման վրա», - գրել է Բայդենը իր սոցիալական ցանցի էջում:
Նա խոստացել է իր որոշման մասին ավելի շատ մանրամասներ հայտնել այս շաբաթվա վերջին ժողովրդին ուղղված ուղերձում: