Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են մեծ թվով օրինախախտ վարորդների
ՏեսանյութերԵրեկ՝ հուլիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով Երևանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են․
Ընդհանուր 3045 իրավախախտում, որից՝
Չամրակապված երթևեկելու-1036
Ընթացքի ժամանակ հեռախոսից օգտվելու-273
Ընթացքի ժամանակ ծխելու – 197
Հետիոտնի կողմից ոչ սահմանված վայրով անցնելու-101
Մգեցված կողային ապակիներով երթևեկելու-118
Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու–48
Այլ 1272 խախտումներ։