Հույժ գաղտնի դիրքորոշում կա ԱԱԾ-ին տրված 400 միլիոն դրամի վերաբերյալ
Տեսանյութեր168․am-ը գրում է․
Կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը հերթական անգամ հատկացվել է խոշոր գումար. այս անգամ այն կազմում է 409 միլիոն 639 հազար դրամ։
Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը գումարն անհրաժեշտ է ծառայության առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ լուծելու նպատակով։
Թե ինչ խնդիրներ են դրանք, և ինչու 2024 թվականի բյուջեով ԱԱԾ-ին հատկացված գումարով դրանք լուծել հնարավոր չէ, հայտնի չէ։
Հավելենք, որ 409 միլիոն հավելյալ գումարի հատկացման վերաբերյալ Ֆինանսների նախարարության հայտնած դիրքորոշումը հույժ գաղտնի է և հնարավոր չէ հասկանալ՝ ֆիննախն առարկություններ ունի՞, թե՞ ոչ, այդքան գումար հատկացնելու առնչությամբ։