Ժամանակին մեզ ասում էին՝ ե՞րբ եք հեռացնելու սրան, հիմա ասում են՝ ե՞րբ ենք հեռացնելու. Սրբազան
ՀասարակությունՄեր մասին ամեն ինչ ասում են, իբր հակապետական շարժում ենք, իբր սնվում ենք ռուսներից, գործակալական ցանցերից, արևմտյան աղբյուրներից, սակայն իրենց մասին լռում են, որ սպանել են երկրի էությունն ու բովանդակությունը, իսկ մենք չենք հանդուրժում այդ ամենը։
Ժամանակին մեզ ասում էին՝ ե՞րբ եք հեռացնելու սրան, հիմա ասում են՝ ե՞րբ ենք հեռացնելու։ Դա շատ կարևոր է։ Եթե պայքարը մեզ համար չդարձավ անձնական, ուրեմն դիտորդի կարգավիճակով ուրիշների մասին ենք խոսելու։
Արցախի հետ պատահածը բացառապես այն իշխանության ու կառավարության պատասխանատվությունն է, որն այդ ժամին գտնվել է ղեկին, մնացած բոլորը հնարովի է։
Եթե հաղթանակ լիներ Արցախում, վերագրվելու էր իշխանությանը, ասելու էին՝ մենք հաղթեցինք, հետևաբար պարտության մեջ ինչո՞ւ պետք է ուրիշները մեղավոր լինեն։
Արցախի հանձնումը ծրագրված էր, մարդն ասում է՝ 2018-ին պետք է ասեի, որ Արցախը մերը չէ»:
Բագրատ Սրբազանը՝ Գավառում