Հայ-ռուսական համալսարանում մեկնարկում է առկա բակալավրիատի ընդունելության լրացուցիչ փուլը
Տեսանյութեր«Հարգելի դիմորդներ,
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հայկական բաժանմունքի համար հուլիսի 19-ից մեկնարկում է առկա բակալավրիատի ընդունելության գործընթացի լրացուցիչ փուլը։ Այն դիմորդները, ովքեր միասնական քննություններից ստացել են դրական միավորներ /յուրաքանչյուր առարկայից 7,5 և ավելի միավոր/, սակայն մրցույթից դուրս են մնացել, ս.թ. հուլիսի 19-ից մինչև 26-ը ներառյալ կարող են մասնակցել լրացուցիչ թափուր տեղերի մրցույթին։ Նոր դիմում - հայտերը դիմորդները կարող են լրացնել առցանց եղանակով dimord.am կայքի միջոցով:
Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ»։
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյան։