Հյուսիսային պողոտայում փրկարարներն իրականացնում են վտանգ ներկայացնող երկշերտ ապակու ապամոնտաժում
Հասարակություն
Հուլիսի 21-ին, ժամը 11:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 1 շենքի 4-րդ հարկի պատուհանի ապակին վնասվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ապակու վնասված հատվածի ապամոնտաժման աշխատանքներ (մոտ 4 քմ)։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)