Փյունիկը ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը
Տեսանյութեր«Փյունիկը» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի համար նախատեսված արտագնա մարզաշապիկը։
«Ոգեշնչված ծիրանի երկրից»,- ասված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում չկարողացավ հաղթահարել Մինսկի «Դինամոյի» արգելքը՝ պարտվելով բելառուսական թիմին 0։1 հաշվով։
Եղիշե Մելիքյանի թիմը այժմ ելույթները կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում, որտեղ մրցելու է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շտրուգայի» հետ։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կլինի արտագնա ու կկայանա հուլիսի 25-ին՝ պատասխան մրցավեճը կկայնա Երևանում օգոստոսի 1-ին: