Արաբկիրի ոստիկաններն անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերել են ատրճանակներ. shamshyan
Հասարակություն
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցում 2 անչափահաս աղջիկներ զենքի նմանվող առարկայով շրջում են ու այն նաև ձեռքին պահած, ժողովրդի լեզվով ասած՝ «զարիժատ» են անում։
Տեղում անչափահասների բաժանմունքի պետի գլխավորությամբ հայտնաբերվում են անչափահաս աղջիկները և 2-ի մոտ հայտնաբերվում են ատրճանակներ։ Վերջիններս արդարանում են, թե գիշերով փողոցում ման են գալիս, իրենց ապահովության համար են կրում։ Տեղում անչափահասների բաժանմունքի ծառայողները պարզում են, որ նրանց ընկերական շրջապատում ասում են «Ֆանֆան տյուլպան»։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)