Երկրաշարժ Ճապոնիայում
Արտակարգ Պատահար5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հոկայդոյի հարավ-արևելյան ափերի մոտ։ Ցունամիի վտանգ չկա, հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը իր կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13.27-ին:
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է ջրի տակ 30 կիլոմետր խորության վրա։ Կուշիրո քաղաքում ստորգետնյա ցնցումներ են զգացվել մինչև երեք բալ ուժգնությամբ։Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։