Ադրբեջանը պահանջների նոր հորիզոն է բացում. լրագրող
ՀասարակությունԼրագրող Հայկ Սահակյանը գրել է.
«Մինչ միջանցքի հարցը գնալով ավելի սուր է դրվում Հայաստանի առաջ, հատկապես, երբ Արևմուտքից ժամանակ չձգելու, ծանր փոխզիջումների գնալու մասին հորդորներ են հնչում, Ադրբեջանը պահանջների նոր հորիզոն է բացում՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ու մոտ 300 հազար արդբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելու ծրագիրն ավելի է բյուրեղացնում ու բանակցային օրակարգ մտցնում։
Ալիևը Շուշիում քիչ առաջ համոզմունք է հայտնել, թե «այդ օրն անպայման գալու է», որ պատասխանի են սպասում Հայաստանից, թե ինչպես են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական տարածքներ», «Հայաստանի ներկայիս տարածք» ու «Արևմտյան Ադրբեջան» տերմիններն է օգտագործել։
Այնպես որ մտածել, թե էս թեման ընդամենը քարոզչական բնույթ ունի՝ առանց երկարաժամկետ պլանավորման ու ռազմավարական նպատակների, մեղմ ասած չարժի։ Նախորդիվ փորձը հստակ ցույց է տալիս, որ քարոզչական թվացող գաղափարները հստակ ծրագրված նպատակներ են դառնում, էլ չասած, որ իրականանում են։
Ամեն ինչ արվելու է ժամանակի ընթացքում սրան հասնելու համար, ու միջանցքի թեմայով ոչինչ չի ավարտվելու»: