Անժամանակ մահացել է «Երիտասարդի Ձայնը» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Հարությունյանը
ՀասարակությունՀանկարծամահ է եղել «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր եւ համակարգող, քաղաքական ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը, ով ընդամենը 31 տարեկան էր, ընտանիքի միակ զավակը:
Նա տնտեսագիտական համալսարանի ուս.խորհրդի նախագահն էր, շատ ակտիվ հանրային գործունեություն սկսեց ծավալել գործող իշխանության դեմ ապօրինությունների ժամանակ, հաճախ էր ձերբակալվում, միշտ եղել է ոստիկանական ուժերի, հատկապես` բերետավորների թիրախում: Մեծ միջավայրում շատ հարգված երիտասարդ էր, շատ հեռանկարային:
Հովհաննես Հարությունյանը նոր էր ընտանիք կազմել: Սրբազան պայքարի ողջ ընթացքում շատ ակտիվ մասնակցություն է ունեցել տարատեսակ միջոցառումների ժամանակ, և կազմակերպական, և ճանապարհները փակելու ու տարատեսակ ակցիաների ժամանակ:
Ամենահաճախ բերման ենթարկվածներից էր իր ակտիվ նախաձեռնողական տեսակի պատճառով:
Լուրեր.com-ի խմբագրակազմը խորին ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին և հարազատներին։