Ֆրանսիայում տրակտորներով ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել
ՏեսանյութերՈռոգման ջրամբարների կառուցմանը դեմ հանդես եկող ակտիվիստները տրակտորներով մտել են Ֆրանսիայի արևմտյան Լա Պալլիս նավահանգիստ և արգելափակել ագրոարդյունաբերական ընկերության մի շարք օբյեկտներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։«Շրջանցելով ցույցերի արգելքը և ներթափանցելով կարմիր գոտի՝ 200 արհմիութենական, ֆերմեր, բնապահպան և անկախ ակտիվիստ դուրս է եկել Իլ դե Ռե կամրջից՝ փակելով նավահանգստի հսկա վերելակները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նրանց խոսքով, Soufflet ընկերությունն աջակցում է ոռոգման ջրամբարների կառուցմանը, որպեսզի մեծացնի նավահանգստի ընդլայնմանն ուղղված իր ներդրումների շահութաբերությունը։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ակտիվիստներին ցրելու համար, ինչի արդյունքում նավահանգստի շրջափակումը վերացվել է։ Ակտիվիստները կոչ են արել շարունակել ցույցերը։ Լա Ռոշել քաղաքում արդեն հավաքվել են հազարավոր մարդիկ։
Նախօրեին ջրամբարների կառուցման հակառակորդները ցույց էին անցկացրել երկրի արևմուտքում գտնվող Ֆրանսիայի Մինիե Օսան կոմունայում։ Երբ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ակտիվիստներին ցրելու համար, հրդեհ է բռնկվել։ Մինչ այդ ցույց էր տեղի ունեցել արևմտյան Ֆրանսիայի Մել համայնքում։