«Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Երևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունը Ուրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ Թրամփ Գերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնին Փաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը «ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցեր 

Ժաննա Անդրեասյանը Դիլիջանում մասնակցել է Արհեստների երկրորդ միջազգային փառատոնի բացմանը

Տեսանյութեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Դիլիջանում մասնակցել է Արհեստների երկրորդ միջազգային փառատոնի բացմանը, որը հուլիսի 20-21-ը ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացնում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը:

Նախարարը շրջել է տաղավարներով, ծանոթացել հայ և միջազգային վարպետների պատրաստած ձեռագործ աշխատանքներին։ Ողջունելով փառատոնի մասնակիցներին ու հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ժողովրդական արհեստներն ու արվեստը մեր ինքնության ու մշակույթի կարևոր արժեքներից են, որոնց պահպանումն ու զարգացումն օրվա խնդիր են:

«Վստահ եմ՝ նմանօրինակ փառատոների օգնությամբ կարող ենք տեսանելի դարձնել ժողովրդական արհեստները, որոնք մեր մշակույթի անբաժանելի մասն են կազմում, և որոնց միջոցով կարողանում ենք տեսնել թե՛ արժեքների, թե՛ աշխատանքի կարևոր շերտ: Սա նաև մեր ավանդույթները նորովի ներկայացնելու մասին է, ինչը ևս շատ կարևոր է: Արհեստներն առաջին հերթին աշխատանք են, իսկ մենք ամեն կերպ խրախուսում ենք աշխատանքը, կրթությունը և կարևորում, որ ժողովրդական արհեստներն ունենան շարունակություն: Ընդ որում՝ ժամանակակից աշխարհում դրանք հետաքրքիր ձևեր են ընդունում՝ դառնալով իսկապես արվեստի ստեղծագործություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել փառատոնին մասնակցող բոլոր վարպետներին համագործակցության և կատարած անգնահատելի աշխատանքի մասին։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Արհեստների հաջորդ փառատոնն անցկացվելու է այս աշնանը Վայոց ձորի մարզում: Նախարարն ուրախությամբ փաստել է՝ աստիճանաբար մեծանում է նաև միջազգային վարպետների մասնակցությունը մեր երկրում անցկացվող փառատոնին: Մասնավորապես, այս տարի փառատոնին մասնակցում են ներկայացուցիչներ Սերբիայից, Բուլղարիայից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրինությանը՝ կարևոր գործունեության համար և կարևորել թանգարանի դիլիջանյան մասնաճյուղի շուտափույթ վերաբացումը: Դիլիջան այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև թանգարանի դիլիջանյան մասնաճյուղ, որտեղ պետական ֆինանսավորմամբ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոսյանը հույս է հայտնել՝ Արհեստների միջազգային փառատոնը մոտ ապագայում կդառնա Հայաստանի այցեքարտերից մեկն ու նաև սիրված միջոցառում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի վարպետների համար:

Փառատոնի շրջանակում Դիլիջանի քաղաքային այգում ներկայացվել են արհեստների և արվեստների տարբեր նմուշներ՝ ասեղնագործ, թաղիքից, փայտից ու մետաղից պատրաստված ինքնատիպ աշխատանքներ, գորգեր, կարպետներ, զարդեր, տիկնիկներ, խեցեղեն և այլն:

Փառատոնին մասնակցում են շուրջ 40 արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից՝ ցուցադրելով իրենց ձեռագործ աշխատանքները։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գյումրեցի դարբինների մասնակցությունը փառատոնին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիի դարբնության ավանդույթն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Առանձին տաղավարներով ներկայացել են ոչ նյութական մշակութային ժառանգություն հանրահռչակող Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Դիլիջանի և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանները, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Փառատոնի շրջանակում հուլիսի 20-ին և 21-ին ելույթ կունենան պարի խմբեր և լարախաղացներ, կիրականացվեն ծրագրեր երեխաների համար, մասնավորապես՝ Տերյան մշակութային կենտրոնը հանդես կգա հայկական տարազների ցուցադրությամբ։ Նախատեսվում են նաև ստվերների թատրոնի ներկայացում, դասախոսություններ, ֆիլմի դիտում՝ նվիրված մշակութային ժառանգության ոլորտում ներդրում ունեցած գործիչներին, ինչպես նաև ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես։

Արհեստների միջազգային առաջին փառատոնն անցկացվել է 2022 թվականին Գյումրիում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ250 մլն եվրո նոր վարկ՝ ՀՀ-ի համար. Մոսկվան սպառնացել է միջուկային զենքով (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է
Ամենադիտված