ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Իսպանիայի հավաքականի խաղացողների նկատմամբ
ՏեսանյութերՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Իսպանիայի հավաքականի խաղացողների՝ մասնավորապես Ռոդրիի և Ալվարո Մորատայի նկատմամբ կարգապահական կանոնների հնարավոր խախտումների բացահայտման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը, փոխանցում է armsport.am-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 15-ին Մադրիդում ԵՎՐՈ-2024-ի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի տոնակատարության ժամանակ։ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները այս երեկո բազմիցս վանկարկել են «Ջիբրալթարը Իսպանիա է» կարգախոսը։ Այնուհետև Ջիբրալթարի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել էր, որ բողոք կներկայացնի իսպանացիների դեմ:
Marca-ի հաղորդմամբ այս պահին երկու խաղացողներին էլ սպառնում է որակազրկում՝ երկու խաղով։