«Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Երևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունը Ուրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ Թրամփ Գերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնին Փաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը «ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար 

«Գնաճ կա, բայց եկամուտների աճ չկա». միայն թվեր գումարել ու բազմապատկելով հնարավոր չէ պատկերացում ստանալ իրական վիճակի մասին. «Փաստ»

Արտակարգ Պատահար

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին շուկայում նորից նկատելի է գնաճ: Խոսքն առավելապես միրգ-բանջարեղենի մասին է: Ոմանք այդ գնաճը պայմանավորում են այս ամիսներին զբոսաշրջիկների մեծ հոսքով, մյուսներն՝ այլ գործոններով: «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ասում է՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, կա գնանկում:

«Փոքր՝ մեկ տոկոսի սահմաններում, բայց գնանկում կա: Սա, սակայն, վստահելի չէ: Գնաճը միգրացիոն պրոցեսների հետ ուղիղ կապ ունի: Մեր երկիր շատ են գալիս Ռուսաստանից, Հնդկաստանից, այլ երկրներից: Կա սեզոնային գործոնը ևս: Սեզոնի ավարտին մոտ ծիրանը, պոմիդորը և ձմերուկը թանկանում են: Որոշ ժամանակ հետո գները կկայունանան և կվերադառնան իրենց նախկին տեսքին: Բայց կարևորն այստեղ այն է, որ գնաճի ընդհանուր տեմպը չի նվազում: Մեզ մոտ չկա դիֆերենցում, այն է՝ տարբերակում: Կա բոլոր ապրանքների ընդհանուր պատկեր և առաջին անհրաժեշտության ապրանքների պատկեր: Նույնիսկ եթե ընդհանուր պատկերն ունի գոհացուցիչ արդյունքներ, այն է՝ քիչ գնաճ կամ գնաճի բացակայություն, դա դեռ բավարար ցուցանիշ չէ: Առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանում պետք է առանձին վիճակագրական ուսումնասիրություն կատարվի, որը մեզ մոտ չկա: Մեզ մոտ ընդհանուր ձևով են հարցին մոտենում, դրա համար էլ հստակ պատկերը չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ընդգծում է՝ միջազգային պրակտիկան հետևյալ կերպ է որոշում գնաճը: «Վերցնում են մոտ 470 ապրանք և ծառայություն, որոշում գնաճը, բայց դրա շրջանակներում կատարված վիճակագրությունը ոչ մի կապ չունի մեր կենսական վիճակի հետ: Այս ցուցանիշները, ուսումնասիրություններն անհրաժեշտ են տնտեսագետներին: Պետք է այլ ճանապարհով գնանք, ի դեպ, այդ մեթոդը ես չեմ հնարել: Առանձնացնում ենք 17-20 ամենաանհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գները, կատարում ուսումնասիրություն, և գնաճի ու գնանկման լրիվ ուրիշ պատկեր կստանանք: Մարդը չի կարող ապրել առանց բանջարեղենի, կաթնամթերքի, պետք է սնվի կարևոր մթերքներով, ի վերջո, կալորիա ստանա, ծառայությունների մասով՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր, այս բոլորի գներն է պետք ուսումնասիրել և, դրա վրա հիմնվելով, խոսել գնաճի մասին: Եթե այս ուսումնասիրություններն առանձին-առանձին չեն արվում, ապա ընդհանուր պատկերը խեղաթյուրվում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ներկայում գնաճը, վստահաբար, չորս տոկոսից բարձր է: «Մեր օրենսդրության մեջ՝ կառավարության և մնացած ծրագրերում, ամրագրված է, որ սակագները պետք է ունենան կայուն աճի տեմպ ոչ պակաս, քան 4,5 տոկոսը: Սա ամրագրված է, բայց իրական կյանքում ցուցանիշներն այլ են: Պետք է ընդամենը շուկա գնալ գնումներ կատարելու, խոսքը բանջարեղենի, մրգի մասին է: Գոյություն ունի երկու՝ սպառողական զամբյուղ և կենսապահովման նվազագույն զամբյուղ: Դրանց միջև տարբերությունը բավականին մեծ է: Մեզ մոտ այս երկու զամբյուղներն էլ անտեսում են: Ուսումնասիրում են մեկը, թվեր ստանում, բազմապատկում համապատասխան գործակցով և ստանում մի թիվ, որը վերաբերում է կենսապահովման զամբյուղին, բայց արդյունքում ստացվում է, որ մյուս զամբյուղը չուսումնասիրվեց: Միայն թվեր գումարել-բազմապատկելով հնարավոր չէ պատկերացում ստանալ իրական վիճակի մասին: Իմ բնորոշմամբ, սա ուղղակի աբսուրդ է: Այս բոլոր ցուցանիշները կարևոր են ու պետք են վերլուծությունների, ուսումնասիրությունների համար, բայց դրանք ցույց չեն տալիս իրական պատկերը, այն, ինչ ունենք գետնի վրա: Այս պարագայում էլ ստիպված ենք առաջնորդվել մեր փորձով, դատողություններով, ուսումնասիրություններով, բայց դրանք չեն կարող այդքան ստույգ լինել, ինչպես պետական վիճակագրությունն է»,-հավելում է Պողոսյանը:

Ստացվում է, որ քաղաքացիները, փորձագետներն ինչ-որ առումով «առաջնորդվում» են սեփական գրպանի պարունակությամբ, այն է՝ որքան եկամուտ ունեցան, որքան ծախսեցին և ինչի համար, կարողացան խնայել, թե ոչ: Քաղաքացիների գնողունակության մասին խոսելիս նա անդրադառնում է դեցիլային խմբերին: Նշենք, որ, ըստ բնակչության եկամուտների և ծախսերի մակարդակի, տոկոսային հավասարաչափ բաշխված 10 խումբ կա: «Մի 10 տոկոսը ամենաբարեկեցիկ կյանք ունեցողներն են, հաջորդ 10 տոկոսը՝ ավելի քիչ, և այդպես շարունակ, մինչև վերջին 10 տոկոսը:

Հիմա տեսեք՝ առաջին խմբում մեկ շնչին բաժին ընկնող միջին ծախսի ցուցանիշը 200 հազար դրամին մոտ է, վերջին խմբում՝ 15 հազարին մոտ: Սա սարսափ է, ոչ մի զարգացած երկրում նման բան չկա: Օրինակ՝ Շվեդիայում ընթացիկ ծախսերի ցուցանիշի տարբերությունը վեց անգամ է: Մեզ մոտ այդ սանդղակը ոչ թե համաչափորեն է, այլ թռիչքաձև: Առաջին 10-15 տոկոսանոց խավը ոչ մի պրոբլեմ չունի, նրան ապրանքների գները չեն հետաքրքրում, իսկ սանդղակի մոտ 60 տոկոսը աղքատության կամ դրանից մի քիչ ցածր ու բարձր սահմանին է, այսինքն՝ կամ աղքատության սահմանին մոտ է, կամ մի քիչ ցածր ու բարձր է»,-ասում է ՀԿ նախագահը:

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ գնաճը խթան է տնտեսության զարգացման համար, բայց այն պետք է լինի որոշակի սահմաններում, մեզ մոտ անգամ ֆիքսված է թույլատրելի չափը. «Եթե գնաճն այդ սահմանում լիներ, մեզ մոտ այս աղետալի վիճակը չէր լինի: Մեզ մոտ եկամուտները չեն աճում առաջանցիկ տեմպերով, ինչպես զարգացած երկրներում: Գնաճ կա, բայց եկամուտների աճ չկա: Այստեղ է բանալին»: Երբեմն որպես արդարացում լսում ենք՝ ազատ շուկայական հարաբերություններ են, մրցակցային տնտեսություն է, բայց պե՞տք չեն զուգահեռաբար նաև զսպող մեխանիզմներ, որոնք մարդկանց չեն տանի աղքատության, երբ գումարի հիմնական մասը նրանք ստիպված են ծախսել ուտելիքի և կոմունալ ծախսերի վրա: «Հիմա այդ վիճակում ենք:

Մեխանիզմները շատ են: Որպես պետական կառավարման լծակ՝ Կենտրոնական բանկն է կարգավորում փողերի ծավալը և գների դինամիկան: Ազատ շուկայական հարաբերությունների, մեղմ ասած, խեղաթյուրված վիճակ ենք տեսնում: Մեր երկրում ոչինչ չի արտադրվում, բացառությամբ սնունդը և մի քանի այլ արտադրատեսակ: Ինչպե՞ս խոսենք տնտեսության, դրա աճի մասին: Ո՞ւր են մեր ձեռնարկությունները, որոնց վրա պետք է կառուցվեր մեր բարեկեցությունը: Երբ գնում ենք օտար արտադրության ապրանք, կերակրում ենք այդ երկրի բանվորին: Մեր ներմուծման և արտահանման հարաբերակցության մեջ ներմուծումն արտահանումից երեք անգամ ավելի է: Սա սարսափելի թիվ է, երկրների բարեհաջողությունն այդ թվով է երևում»,-եզրափակում է Արմեն Պողոսյանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ250 մլն եվրո նոր վարկ՝ ՀՀ-ի համար. Մոսկվան սպառնացել է միջուկային զենքով (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելու
Ամենադիտված