Սառը սուրճ պատրաստելու 3 հրաշալի և պարզ բաղադրատոմս
Հասարակություն
Շոգ ամառային օրերին ամենազովացուցիչ և առույգացնող ըմպելիքներց մեկն է համեղ պատրաստված սառը սուրճը։ Առաջարկում ենք սառը սուրճ պատրաստելու հրաշալի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն զովանալ ամառվա տապին։
Սրճային սմուզի

- 250 մլ թարմ եփված և սառեցված էսպրեսսո սուրճ
- Ոչ մեծ բանան
- 250 մլ սովորական յուղազերծված յոգուրտ
- 1/2 ճ. գ. բնական, ոչ քացր կակաոի փոշի
Բանանից պատրաստել պյուրե, ավելացնել յոգուրտը և հարել։ Ստացված զանգվածին ավելացնել թարմ եփված և սառեցված էսպրեսսո սուրճը և կրկին հարել։ Կակաո և դարչինն ավելացնել ըստ ճաշակի։
Սրճային սառույցներով կաթ

- 5 թ.գ. լուծվող սուրճ
- 5 ճ.գ. շաքար
- վանիլ
- 250 մլ եռացրած ջուր
- 250 մլ կաթ
Տարայի մեջ խառնել սուրճը շաքարի հետ, ավելացնել եռացրած ջուրը և խառնել։ Ստացված ըմպելիքը մի փոքր սառեցնել, ավելացնել մեկ պտղունց վանիլ, այդ ամենը լցնել սառույցի ձևամանների մեջ և տեղադրել սառնախցիկում։ Երբ սառույցը պատրաստ կլինի՝ լցնել այն բարձր բաժակների մեջ և վրան լցնել սառը կաթ։ Մի փոքր սպասեք, որպեսզի սառույցը մի փոքր հալվի և խառնվի կաթի հետ։ Պատրաստ է։
Տնային սառը կապուչինո

- 1 բաժակ կաթ
- 1 ճ.գ. շոկոլադային սիրոպ
- 1 թ.գ. լուծվող սուրճ (փոշի)
- 2 խորանադ սառույց
- շաքար
Կաթը, շոկոլադային սիրոպը, սառույցը և սուրճը լցնել բլենդերի մեջ և հարել մինչև փրփուրի առաջացումը։ Շաքարն ավելացնել ըստ ճաշակի, լցնել այն բաժակների մեջ, զարդարել ըստ ցանկության։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)