2 ոստիկան վնասվածքներ է ստացել. ՆԳՆ-ն պարզաբանում է
ՀասարակությունԳիշերը 00:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին են բերել օտարերկրյա քաղաքացու, նախնական տեղեկություններով՝ ինքնավնասում կատարելու համար, օտարերկրացին վերցրել է ոստիկաններց մեկի ինքնաձիգը և կրակոցներ է արձակել: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել օտարերկրացին ու ոստիկանության 2 ծառայող:
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օտարերկրացին կրակոցներ է արձակել ոստիկանության Կոտայքի բաժնում, կան վիրավորներ: