«Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Երևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունը Ուրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ Թրամփ 

ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցիչ ունենալու տեղեկատվությունը փակ է. ի՞նչ նշանակություն ունեն «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները. Aravot.am

Հասարակություն

Aravot.am-ը գրում է.

Հուլիսի 15-ին, Հայաստանում մեկնարկեցին եւ մինչեւ հուլիսի 24-ը կշարունակվեն «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որում ներգրավված են ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունների նպատակն է, ըստ պաշտոնական Երեւանի՝ բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը: ՀՀ ՊՆ-ն նաեւ հայտարարել է, որ զորավարժություններն արվում են միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում, կրում են պարբերական բնույթ, վարժանքներ են իրականացվում նաև գործընկեր երկրներում: Պաշտոնական Երևանի հաղորդմամբ՝ զորավարժությունը ենթադրում է «խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ»։ Զորավարժությունների առիթով հաղորդագրություն էր հրապարակել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը. «Հայկական և ամերիկյան կողմերը կզարգացնեն խաղաղապահ գործողություններ անցկացնելու իրենց կարողությունները՝ իրականացնելով կրակային և կայունության ապահովմանն ուղղված պատրաստության, զենքերի հետ ծանոթացման և հրաձգարանի ղեկավարման միջոցառումներ»: «Արծիվ գործընկերը» անցկացվում է երկրորդ անգամ: Անցած տարի զորավարժություններին մասնակցել էին 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։

Հայ-ամերիկյան զորավարժությունները մտահոգություն են առաջացնում Հայաստանի ապագայի համար. նախօրեին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ նման մեքենայություններ ԱՄՆ-ը և ԵՄ-ն, որպես ՆԱՏՕ-ի տնտեսական դեպարտամենտ, բազմաթիվ երկրների հետ են իրականացրել, ոչ մեկ անգամ: «Թե ինչո՞վ է ավարտվում այսպես կոչված «արծվի գործընկերությունը», գիտեք։ Օգտագործում, ապա դեն են նետում: Երևանը ռիսկի է գնում իր ձեռքերով ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում` վտանգելով սեփական անվտանգությունը»,- ասել է Զախարովան։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի գնահատմամբ, այս զորավարժությունները, որոնք բավական նյարդային արձագանքի արժանացան ռուսական կողմից, իրականում, Հայաստանի, այսպես կոչված՝ արեւմտյան վեկտորի արտահայտություններից մեկն է. «Զորավարժությունն ինքնին այդքան կարեւոր չի՝ քաղաքական իմաստով, որքան դեպի արեւմուտք վեկտորը, որը կա, թեեւ, այսպես կոչված՝ արեւմտամետները պնդում են, որ դա քիչ է, իսկ, այսպես կոչված՝ ռուսամենտներն էլ, պնդում են, որ շատ է: Ինքս, զորավարժությունների փաստը դրական եմ գնահատում, քանի որ արեւմտյան ռազմական մտքի հետ շփումը միշտ էլ դրական է: Պարզապես, խնդիրն այն է, թե հիմա՝ ժամանակատարածային հարթության մեջ, ՀՀ-ի այս արեւմտյան շարժն արդյո՞ք մեզ համար անընդունելի վտանգներ չի առաջացնի. սա լայն ու մեծ քննարկման հարց է»: Ամեն դեպքում, փորձագետը նաեւ նկատում է, որ ՌԴ-ն ինքն այնքան խնդիրներ ունի, որ չի կարողանում Հայաստանի ոչ ռազմատեխնիկական, ոչ էլ ընդհանուր անվտանգային մակարդակում պահանջմունքները բավարարի: «Կարծում եմ, Ռուսաստանն անպայման կփորձի ինչ-որ բաներ անել ՀՀ-ի դեմ. այսպես ասենք՝ ճաշը հարամել: Բայց, մյուս կողմից էլ, ՌԴ-ն այնքան բարդ վիճակում է, որ իր հետ լինելը միգուցե մեզ համար նորից խնդիրներ կառաջացնի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բավական բարդ հարց է, պարամետրերը շատ են եւ հաճախ իրար խաչասերվող, ուստի, բավական բարդ է օբյեկտիվ կարծիք հայտնելը: Տեղեկություններ կան, որ ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցիչ է լինելու. հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կտա դա մեր բանակին, որը ՀՀ իշխանությունն ամեն օր թուլացնում է: ՀՀ պաշտպանական գերատեսչությունում ԱՄՆ ներկայացուցիչ ունենալը, մեր զրուցակիցը նույնպես տեղավորում է արեւմտյան վեկտորի տիրույթում՝ հավելելով, որ պաշտոնական հաղորդագրություն այդ մասին չի եղել, նրա լիազորությունների շրջանակը չի նկարագրվել. «Տեղեկատվությունը փակ է, նույնիսկ ներքին աղբյուրներից է բարդ հասկանալ՝ այդ ներկայացուցիչն ո՞վ է, ի՞նչ է անելու, բայց, ենթադրվում է, որ սա՝ ՀՀ բանակն արեւմտյան մոդելներով վերակազմավորելու քայլերից է: Թեեւ, ընդհանուր առմամբ, մեր իշխանությունները նույնիսկ այդ ոլորտում, այնքան անհետեւողական ու չհամակարգված են գործում, որ այս պայմաններում անգամ բարդ է ասել, թե ինչն ինչի կբերի: Պատշաճ ձեւով բանակը չեն ղեկավարում եւ պատշաճ զարգացում չեն ապահովում, ինչն, ինքնին բացասական է ազդում»:  

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ250 մլն եվրո նոր վարկ՝ ՀՀ-ի համար. Մոսկվան սպառնացել է միջուկային զենքով (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա
Ամենադիտված