Սարչապետ գյուղի հայ-վրացական մասում որևէ նոր սահմանային նշան չի տեղակայվել. Բորիս Բարոյան․ ՀԺ
Տեղեկությունը, թե Լոռու Սարչապետ գյուղի հայ-վրացական սահմանին ցուցանակ է հայտնվել, ինչի հետևանքով իբրև սահմանին գտնվող բարձունքն ու բերդը վրացական կողմում են մնացել, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Սարչապետի վարչական ղեկավար Բորիս Բարոյանը:
«Տվյալ հատվածում որևէ նոր սահմանային նշան չի տեղակայվել, իսկ եղած նշանները տեղադրվել են ավելի քան երկու տարի առաջ։ Նշաններից մեկը տեղադրված է մինչև սահմանը մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ մինչև սահմանը մոտ 100 մետր հեռավորության վրա և զգուշացնում է, որ առջևում պետական սահմանն է։
Գյուղի բնակիչները և այցելուները որևէ խնդիր չունեն սահմանին մոտ գտնվող հայկական մատուռ այցելելու կամ սահմանային հատվածներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու հետ և ազատորեն կարող են այցելել Սահմանապան զորքերին տեղեկացնելու կամ թույլտվություն ստանալու դեպքում»,- ասել է նա։