Պաշտոնական Բաքուն «դժգոհել է» Ֆրանսիայի վերաբերմունքից
ՔաղաքականԱդրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի մասին հայտարարությունները, գրում է ադրբեջանական Haqqin գործակալությունը։
Մեկնաբանության մեջ, մասնավորապես, ափսոսանք է հայտնվում, որ «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, որոնք արդարացնում են Հայաստանի քաղաքականությունը և դրսևորում են բացահայտ կողմնակալ դիրքորոշում, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և «խաղաղ գործընթացին» խոչընդոտելու Ֆրանսիայի փորձերի ևս մեկ վառ օրինակ են։
«Ուզում ենք հիշեցնել, որ Ֆրանսիայի պես պետությունների քաղաքականությունն էր, որը չնպաստեց Հայաստանի հետ խաղաղ կարգավորմանը: Հաշվի առնելով վերը նշվածը՝ մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ֆրանսիայի ջանքերը, որոնք չեն ծառայում խաղաղությանը և չեն նպաստում տարածաշրջանում կայունացմանը, որևէ արդյունք չեն տա»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։