Սուրեն Վարոսյանը ստանձնել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը
Հասարակություն
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Սուրեն Վարոսյանը:
Նա ստանձնել է վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը, ինչի մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նշենք, որ Սուրեն Վարոսյանը զբաղեցրել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնը, որից ազատվել է 2024 թվականի հունվարի 31-ին։
Հիշեցնենք, որ հուլիսի երեքին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էին կատարվել, բերման էին ենթարկվել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)