Կոտայքի մարզում վթարվածը ուսումնամարզական ինքնաթիռ է․ ՀՀ ՊՆ
Հասարակություն«Հաստատում եմ, վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ն հայտնել է, որ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է վթարվել, կան զոհեր։
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24News-ի խմբագրության տեսակետի հետ: