Դավիթ Սարգսյանի դատն այսօր է. նորից ուզում են կալանքի տանել. նոր միջնորդություն դատախազից
ՍպորտՍտեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հորդորելով արցախցիներին գալ դատարան ու աջակցել Սարգսյանին.
«Ստեփանակերտի քաղաքապետի դատը՝ վաղը՝ հուլիսի 19-ին ժամը 18:00 Մասիվի դատարանում։ Արցախցիներ վաղը,ժամը 18:00 եկեք Մասիվի դատարան (Գյուլիքևխյան 20)..միացեք և աջակցեք մեր քաղաքապետին: Սիրելի հայ ժողովուրդ, հանուն արդարության վերականգնման՝ պետք է միասնական ուժով վերջ դնենք դավաճան նիկոլի անվերահսկելի, անօրեն գործողություններին»,- գրել է նա: