«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել 

Ավինյանը չի ուզում հետ մնալ Փաշինյանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Հայ ժողովրդի կյանքը դժոխքի վերածած Նիկոլ Փաշինյանի իշխանությունում որոշել են, որ դրան ուղիղ համեմատական պետք է իրենց կյանքն էլ ավելի դրախտային հարմարավետության ձգտի։ Դեռ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Փաշինյանի կառավարությունն ավելի քան մեկ միլիարդ դրամ է հատկացրել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար:  Կառավարության հուլիսի 11-ի նիստում համապատասխան որոշում ընդունվեց, համաձայն որի՝ կառավարությունը գնելու է թանկարժեք ամենագնացներ, որոնց թվում՝  Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ մոտ 110 հազար դոլար: Խնդիրն այն չէ, որ 2020 թվականից հետո այս իշխանությունը եւ մանավանդ Նիկոլ Փաշինյանը եթե մի փոքր բարոյականություն ու ամոթ ունենային, ոչ թե ճոխ վայելքներ կապահովեին իրենց համար, այլ կհեռանային եւ անգամ  կամաչեին  երբեւէ մարդամեջ  դուրս գալ․ Նիկոլ Փաշինյանը եւ իր կինն ամենօրյա ռեժիմով ապացուցում են, որ թքած ունեն հայության տառապանքի ու վշտի վրա, իրենք որոշել են կյանքը վայելել` ալպիական մանուշակի մեջ ապրող անհոգ բզեզի պես:


Եվ խնդիրն այն էլ չէ, որ նույն Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, պնդում էր, որ պետական պաշտոնյաներին բավարար է 30-35 ծառայողական ավտոմեքենան, եւ «պադավատապետություն» բառի հեղինակային իրավունքն էլ հենց նրան է պատկանում: Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է, երբ նա դավաճանում է իր սկզբունքներին, երբ անում է ճիշտ հակառակը, ինչ քարոզել էր մինչեւ վարչապետ դառնալը: Խնդիրն այն է, որ նրանք այս շռայլ ու ոչ անհրաժեշտ ծախսերը թույլ են տալիս հիմա, երբ երկիրը, իրենց իսկ հայտարարությունների համաձայն, պատերազմի նախաշեմին է, եւ բյուջեում արդեն փողի սղություն կա: Այնպիսի սղություն, որ կառավարությունը պարբերաբար բոլոր գերատեսչություններին շրջաբերականներ է իջեցնում՝ հորդորելով բավարարվել միայն խիստ առաջնային ծախսեր անելով, իսկ բոլոր այն ծախսերը, որոնք կարելի է հետաձգել, չանել: Խնդիրն այն է, որ մենք պարբերաբար տեղեկանում ենք, որ ՊՆ-ի այս կամ այն ավտոմեքենան վթարվել է, քանի որ հին էր, մաշված, վաղուց փոխելու ժամանակն էր, իսկ կառավարությունը բարձրաստիճան պաշտոնյաների համար է 2024 թվականի մեքենաներ գնում` միլիարդից ավելի արժողությամբ: Ցանկացած նորմալ կառավարության համար  ՊՆ խարխուլ ավտոպարկը փոխելը կլիներ առաջնահերթություն, որ հնարավորինս նվազեցվեն ողբերգական ելքով, զոհերով ավտովթարները: 6 տարում մարդկային կորուստների գծով այս իշխանությունն արդեն «ռեկորդ» է սահմանել։

Սակայն պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանից հետ չի մնում նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը, ով մի կերպ դարձավ քաղաքապետ եւ հիմա Երեւանի բյուջեն է «ուտում»` ավելորդ ու անիմաստ, ցոփ ու շվայտ ծախսեր անելով, հիմա էլ բյուջեի հաշվին թանկարժեք ծառայողական ավտոմեքենաներ է գնում։ Այսպես. քաղաքապետարանը մայիսին «Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ի հետ 220 մլն դրամ արժողության պայմանագիր է կնքել, համաձայն որի՝ քաղաքապետարանը 20 ծառայողական մեքենա է գնում նշված ընկերությունից՝ չինական արտադրության, յուրաքանչյուրը՝ 11 միլիոն դրամով։ Ընդ որում՝ պայմանագրում ավտոմեքենաների նկարագրությունից պարզ է դառնում, որ դրանք բարձր դասի՝ 2024 թվականի արտադրության ավտոմեքենաներ են։ Այսինքն՝ Տիգրան Ավինյանն ու Երեւանի քաղաքային իշխանությունը երեւանցիներին խայտառակ որակի հանրային տրանսպորտի ծառայություններ են մատուցում, փոխարենը լուծում են իրենց՝ բարձրաշխարհիկների հարմարավետության խնդիրը, որ կոմֆորտով տեղաշարժվեն:

Մինչդեռ ամիսներ առաջ նույն Ավինյանը խոստանում էր էլեկտրական ավտոբուսներ գնել, հաշվարկներ էր ներկայացնում, որ խնդիր են դրել տարիներ հետո ավտոպարկն ամբողջությամբ փոխել, դարձնել էլեկտրական ավտոբուսներ, որոնք էկոլոգիապես ավելի մաքուր են, անվտանգ: Դրանք, փաստորեն, միայն հայտարարություններ են, իրականում առաջնահերթ հոգում են քաղաքապետարանի մի խումբ պաշտոնյաների՝ պադավատ ունենալու բնական կարիքները։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ250 մլն եվրո նոր վարկ՝ ՀՀ-ի համար. Մոսկվան սպառնացել է միջուկային զենքով (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿ
Ամենադիտված