«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել 

Այս անգա՞մ էլ Բանդուրյանները ջրից դուրս չոր կգան․ «Հրապարակ»

Հասարակություն

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սեւանի թերակղզում երեկ գիշերը տեղի ունեցած ողբերգական միջադեպի շուրջ, որի ժամանակ սպանվել է Սեւանի ավագանու անդամ, քաղաքում հայտնի ատամնաբույժ, 3 երեխայի հայր Արսեն Աֆիյանը, եւ 2 անձ վիրավորվել, տարբեր վարկածներ են պտտվում։

Դեպքի վայրը «Բոհեմիան ռեզորթ» հյուրանոցի ռեստորանն է, որին մոտ աղբյուրը «Հրապարակին» որոշ մանրամասներ փոխանցեց։ Ըստ մի վարկածի՝ ռեստորանի այցելուների միջեւ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ սեղաններից մեկի մոտ նստածներն անհարգալից են խոսել մատուցողի հետ։ Մատուցողը «խելոք ու համեստ» տղամարդ է եղել, ով մոտեցել է սեղանին՝ իր աշխատանքը կատարելու։

Սեղանի մոտ նստած են եղել Արսեն Աֆիյանը, ով ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ էր, նրա հորեղբորորդին՝ Էդգար անունով, եւ ընկերը՝ նախկին ճանապարհային ոստիկան, «Բոհեմիան ռեզորթի» անվտանգության աշխատակից Աղասի Ալոյանը։ Նրանք ծաղրել են մատուցողին, սկսել բարձր ձայնով ծիծաղել։

Մյուս սեղանի մոտ նստածների թվում եղել են նորատուսցի Արա Բանդուրյանի որդին՝ 19-ամյա Լյովա Բանդուրյանը, եւ կարատեի բազմակի չեմպիոն՝ 40-ամյա Միսաք Փաշիկյանը, ով այս տարվա փետրվարից հետախուզման մեջ է։ Նրան 2021 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ օգտագործելով եւ խարդախությամբ ուրիշի գույքն առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ բանկային փոխանցումներ կատարելու պատրվակով՝ ձեռք է բերել եւ հափշտակել ընդհանուր 115.482.685 ՀՀ դրամին համարժեք 209.500 եվրո գումար»: 

Դատաքննություն է ընթացել, եւ, ըստ Դատալեքսում հրապարակված տեղեկատվության, «07.12.2023 թվականին նշանակված դատական նիստին ամբաստանյալ Միսաք Սամվելի Փաշիկյանը չի ներկայացել: Վերջինիս ուղարկված ծանուցագիրը դատարանում հետ է ստացվել «Տեղում չի» նշումով: Դատական նիստը հետաձգվել եւ վերստին նշանակվել է 20.02.2024 թվականին»: Այս տարվա փետրվարի 20-ին եւս Փաշիկյանը չի ներկայացել դատին, դատարանը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ, եւ նա «հայտնաբերվել» է երեկ` տեղի ունեցած ողբերգությունից հետո:  «Դե, ավտարիտետ տղերք են, պարզ ա, իրանց էդ պահը դուր չէր կարա գալ, որ մատուցողին ձեռ են առնում, մոտեցել են, որ կարգի հրավիրեն, ու սկսվել է»,- պատմում է մեր աղբյուրը։

Ըստ մեկ այլ վարկածի, որը շրջանառվում է Սեւան քաղաքում, վեճը ծագել է բարձր խոսելու եւ ծիծաղելու պատճառով։ Սեղանից սեղան իրար սաստել են, ապա լեզվակռիվ է սկսվել, հետո՝ ծեծկռտուք, եւ կրակոցներ են հնչել, որից հետո Արսեն Աֆիյանը որովայնի շրջանում վիրավորված վիճակում մեքենան վարելով՝ հասել է Սեւան քաղաք։ Այնտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ մեքենան շուռ է եկել։ Արսենին եւ Էդգարին սեւանցիներն են տեղափոխել հիվանդանոց:

Կողմերից ո՞ր մեկն է առաջինը կրակել, եւ արդյո՞ք երկուսն էլ զինված են եղել։ ՔԿ-ից պատասխանում են․ «Երկու ատրճանակ է հայտնաբերվել, քննություն է իրականացվում՝ պարզելու, թե դրանք ովքեր են կրել եւ կիրառել»։ Քրեական վարույթ է նախաձեռնված ՔՕ 44-155՝ «Սպանության փորձ», 297՝ «Խուլիգանություն», եւ 335՝ «Հրազենի․․․ ապօրինի շրջանառություն» հոդվածներով։ Լյովա Բանդուրյանն ու Միսաք Փաշիկյանը ձերբակալված են։
Ապօրինի զենք պահելու կասկածանքով անցյալ տարի նույն Միսաք Փաշիկյանը եւ Նորատուսցի Ալիկը հատուկ օպերացիայի շրջանակում բերման էին ենթարկվել Երեւանի Բաբաջանյան փողոցից՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից։ Ուշագրավ է, որ հետախուզման մեջ գտնվող Փաշիկյանն այնքան ինքնավստահ է եղել, որ ոչ միայն ազատ պտտվել է Սեւանի հանգստյան վայրերով, այլեւ ռիսկով նոր քրեական պատմության մեջ է ընկել, որից հետո միայն «հայտնաբերվել» է։

Ինչ վերաբերում է Բանդուրյան եղբայրներին, ապա հանրային վայրերում կրակելը նրանց ընտանեկան ավանդույթներից է։ Նորատուսցի Բանդուրյանները՝ Արա եւ Ալիկ, տասնյակ տարիներ Գեղարքունիքի մարզում անպատիժ հանցագործություններ են կատարում, ապա ազատ արձակվում։ Անցյալ տարի էլ՝ հոկտեմբերի 13-ին, Արա Բանդուրյանը «Հուկման» գիշերային ակումբում էր կրակ բացել պատերի վրա, այնպես, որ իրավապահները ստիպված են եղել քանդել ակումբի պատերը՝ պարկուճները հանելու համար։

Բանդուրյանների մասնակցությամբ այլ աղմկոտ քրեական պատմություններ էլ են եղել, բայց նրանք ջրից միշտ չոր են դուրս եկել, քանի որ կարողացել են լեզու գտնել ե՛ւ հին, ե՛ւ նոր իշխանությունների հետ։ Գեղարքունիքում պատմում են, որ հիմա էլ ՔՊ-ականներն են նրանց հովանավորում։ Մասնավորապես, Չաղ Ռուստամը, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, որոնց միջնորդությամբ 2018 թվականի հուլիսին, դեռ մինչեւ արդարացման դատավճիռը, Նորատուսցուն ազատեցին կալանքից։ Սասուն Միքայելյանն այն ժամանակ հայտարարեց, որ չի ճանաչել քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկին, ուղղակի նա հիվանդ էր, իսկ հիվանդ մարդուն դժվար է կալանքի տակ մնալը։ «Ինչի՞ եք շինել հայոց հարց»,- հարցին հարցով էր պատասխանել Սասուն Միքայելյանը։ Հայկ Սարգսյանը հերքում է։ «Նշված անձանց չեմ ճանաչում, երբեւէ տեսած, հանդիպած չկամ, երբեւէ չեմ առնչվել: Բացի դրանից, որ չեմ ճանաչում, Հայաստանում հովանավորչության էջը փակ է»։

Այնպես որ, զարմանալի չէ, որ Սեւանում մարդիկ վստահ են՝ Բանդուրյաններին նորից կներեն։

Հիշեցնենք․ 2016 թվականին Ալիկ Բանդուրյանը ձերբակալվել էր «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած Գեւորգ Ավետիսյանի եւ Մուշեղ Մուշեղյանի գործով, ապա, 2 տարի հետո՝ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին արդարացվեց եւ ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ հայտարարելով, որ Գասպարյան Վովայի պատվերը չեղավ։ Մի 20 տարի առաջ Գավառում Բանդուրյաններն ավտոմատից եւ որսորդական հրացանից կրակելով` վիրավորել էին երեք հոգու, մեկին դանակահարել էին, որը մահացել էր։ Մի տասը տարի առաջ էլ նրանք հետախուզման մեջ էին Ֆրանսիայի քրեական մարմինների կողմից՝ անձի առեւանգում կազմակերպելու համար։
Այնպես որ՝ կրիմինալը շարունակում է ծաղկել մեր երկրում։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ250 մլն եվրո նոր վարկ՝ ՀՀ-ի համար. Մոսկվան սպառնացել է միջուկային զենքով (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿ
Ամենադիտված