Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան
ՏեսանյութերԲելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը հերթական անգամ փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը՝ մեղադրելով հայկական կողմին հանդիպումից հրաժարվելու մեջ։
Այս մասին դեսպան Բալայանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ անդրադառնալով ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունենալու առաջարկից հրաժարվելուն։
«Ալիևյան ռեժիմի քարոզչությունն, ինչպես միշտ, անօգուտ կերպով փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը։ Հայաստանն առաջարկել է և դեռ պատրաստ է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև», - նշված է Տիգրան Բալայանի գրառման մեջ։