Մինչև շաբաթվա վերջ Բայդենը դուրս կգա ընտրապայքարից
ՀասարակությունՀրապարակ օրաթերթը գրում է․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով վարակվել է կորոնովիրուսով ու հայտնվել է լուրջ քաղաքական ճնշման տակ, այդ թվում՝ իր թիմակիցների կողմից, արդեն այս հանգստյան օրերին ստիպված կլինի հրաժարվել նախագահական մրցապայքարից:
Տեղեկությունը հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով մի քանի անանուն բարձրաստիճան դեմոկրատների։
Մյուս կողմից, ըստ Newsweek-ի, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը գլխավորել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուի հավակնորդների ցուցակը։
Ըստ ամսագրի՝ նրա առաջադրման հավանականությունը կազմում է 45%, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենինը՝ ընդամենը 40%։
Եթե Հարիսը հաղթի նախագահական ընտրություններում, կդառնա Միացյալ նահանգների առաջին կին նախագահը: