Բայդենը վարակվել է կորոնավիրուսով
ՔաղաքականԱՄՆ նախագահ Ջո Բայդենի COVID-19-ի թեստը դրական է։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերի տարածած հայտարարության մեջ։
«Այսօր՝ Լաս Վեգասում իր առաջին միջոցառումից հետո, նախագահ Բայդենի COVID-19-ի թեստը դրական է եղել: Նա մի քանի անգամ պատվաստվել է և ունի մեղմ ախտանիշներ», - ասել է Ժան-Պիերը:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ նախագահը կվերադառնա Դելավերի իր նստավայր, որտեղ կինքնամեկուսացվի և կշարունակի աշխատել։