Կառավարությունը 102 միլիոն եվրոյով ավելացրեց Հայաստանի պետական պարտքը (տեսանյութ)
ՏեսանյութերՀայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102 միլիոն եվրո արժողությամբ վարկ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հուլիսի 18-ի նիստին նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
«Վարկային ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, ինչպես նաև բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում»,- ասաց Նանուշյանը։