ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես բաց է Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերը Ռուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է «Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական 

Ո՞ւմ հովանավորությամբ են Եհովայի վկաները մեծամասշտաբ հավաքներ անցկացնում Հայաստանում

Հասարակություն

Օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ Եղվարդում հունիսի 28-ին բացվել է «Եհովայի վկաներ» կազմակերպության հերթական կառույցը, որը բավական ներկայացուցչական է եղել։

Մասնավորապես, հղում անելով մեր աղբյուրին, տեղեկացրել էինք, որ «Եհովայի վկաներ» կազմակերպության գլխավոր վարչությունը դիմել է տարբեր երկրների, որպեսզի կազմակերպեն այդ կազմակերպության միջազգային ֆորում, որին նախատեսված է եղել անցկացնել սեմինարներ ու դասընթացներ՝ աղանդի տարածման աշխատանքները կազմակերպելու նպատակով (միջոցառմանը բավական մեծ թվով մասնակցություն է նախատեսված եղել)։ Սակայն բոլոր թեկնածու երկրները հրաժարվել են և չեն թույլատրել իրենց տարածքում այն անցկացնել․ մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «դաբրո» է տվել, այլ անձամբ ներկա է եղել այդ միջոցառման բացման արարողությանը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հունիսի 28-ին Եղվարդի տարածքում կառուցված այդ ահռելի մեծ չափերով կառույցի բացման արարողությանը Փաշինյանը ներկա է գտնվել բավական փակ ֆորմատով ու կարճ ժամանակով։

Փաշինյանն իր ելույթում նշել է, որ «Եհովայի վկաները» Հայաստանում հանգիստ կարող են իրենց գործունեությունը ծավալել, որևէ խոչընդոտ նրանք չեն ունենա, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու կողմից։ Նույն աղբյուրը հայտնում է նաև, որ այս փուլում «Եհովայի վկաները» լուրջ աշխատանք են տանում արցախցիների հետ, որպեսզի նրանց նույնպես ներգրավեն իրենց շարքերը։

«Եհովայի վկաներ» կազմակերպության ղեկավարությունն էլ իր հերթին է շնորհակալական խոսք հղել Փաշինյանին՝ այդ միջոցառման թույլտվությունը տալու համար։

Ի դեպ, Փաշինյանից բացի, միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ևս։

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ 168.am-ն այս թեմայի առնչությամբ կապ էր հաստատել Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ՝ ճշտելու՝ տեղյա՞կ է, որ Եհովայի վկաները հերթական կառույցն են բացել Եղվարդում և հերթական կառույցի բացմանը մասնակցել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Այդ ժամանակ, Գերաշնորհ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն ասել էր, որ տեղեկություններ չունի և չի կարող որևէ բան ասել՝ շեշտելով, որ կփորձի քահանաներից ու համայնքապետից ճշտել այդ ամենը։

«Բնակիչներից որևէ ահազանգ չեմ ստացել, բայց ինքս հետամուտ կլինեմ՝ հասկանալու համար, թե ինչ է եղել։ Մեր քահանաներից կճշտեմ, բացի դրանից, համայնքապետի հետ կխոսեմ՝ Նորիկ Սարգսյանի»,- նշել էր Կոտայքի թեմի առաջնորդը։

Այսօր 168.am-ը կրկին կապ հաստատեց Գերաշնորհ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ՝ հետաքրքրվելով՝ որևէ բան ճշտե՞լ է հունիսի 28-ին Եղվարդում տեղի ունեցածի և դրան Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ։

Կոտայքի թեմի առաջնորդը նախ պատասխանեց, որ հեռախոսով սովորաբար որևէ հարցազրույց չի տալիս, այնուհետև հակիրճ հավելեց.

«Իհարկե ճշտեցի, որ մեկ անհատի հողատարածք է եղել, և այդ անհատը դա հատկացրել է, ճամբար է դարձրել։ Դա մեկ անհատ է եղել, պետական որևէ մոտեցում չկա, ճշտել եմ։ Ամբողջ իրողությունը սա է»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, Կոտայքի թեմի առաջնորդն ասաց, որ նա այնտեղ չի եղել:

«Գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն առհասարակ չի մասնակցել և աղերս չունի դրա հետ, այդքան բան»,- եզրափակեց նա։

Մեր աղբյուրները նշում են, սակայն, որ Գերաշնորհ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի նշած անհատի հողակտորն իրականում ահռելի տարածք է՝ ցանկապատված:

Ի դեպ, այդ հավաքից առաջ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր ևս գրառումներ էին կատարել՝ ահազանգելով, որ Եհովայի վկաները կրկին օգտվում են իշխանությունների կողմից իրենց տրված արտոնություններից ու իրականացնում են հավաք։ Օրինակ, Սագօ Գասպարեան անուն-ազգանունով օգտատերը գրել էր, որ հունիսի 29-ից մինչև հուլիսի 7-ը Եղվարդում տեղի է ունենալու «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության համագումար-ճամբարը, որին պետք է մասնակցեն 22.000 աղանդավորներ, աշխարհի տարբեր ծայրերից Երևան ժամանող Եհովայի վկաներ։

Նշենք, որ Եհովայի վկաների կողմից Հայաստանում նման մասշտաբի հավաք անցկացնելը կարծես թե ավանդույթ է դարձել, քանի որ նախորդ տարի ևս մեծ հավաք են անցկացրել արդեն Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Այսպիսով՝ նախորդ տարի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշիսյան փողոցում, «Ալաշկերտ» մարզադաշտում վրաններ էին տեղադրել և երեք օր շարունակ բարձրախոսներով աղանդավորական երգեր էին միացրել ու քարոզ արել՝ լարվածության մեջ պահելով տարածքի բնակիչներին: Մարդկանց անդորրը 3 օր շարունակ խաթարելով։ Իրավիճակն այնքան էր թեժացել, որ տարածքում ապրող մարդիկ դիմել էին ոստիկանությանը: Ոստիկանությունը և քաղաքային իշխանությունը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, որևէ քայլ չէր ձեռնարկել՝ կանխելու համար տեղի ունեցողը, այն դեպքում, երբ «Ալաշկերտ» մարզադաշտում իրենց քարոզով հունից հանել էին 15 հազար բնակիչների:

168.am-ի նախորդ հրապարակման մեջ հիշեցրել էինք, որ դեռևս 2021թ. ««Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր.

«Այսօրվա դրությամբ՝ աղանդավորները լավագույն էլեկտորատն են նրանց համար, ովքեր ցանկանում են ներխուժել Հայաստան: Նրանցից մոտ 200 հազարը գրեթե ռոբոտներ են, ովքեր կատարում են հովվի հրամանները: Հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ նրանք 10 հազար ձայնով կապահովեն այն թեկնածուին, ում կորոշի իրենց հովիվը, և իրենք առանց մտածելու՝ պե՞տք է այդ անձին ձայն տալ, թե՞ ոչ, կգնան և կընտրեն»:

Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այդ ազգակործան, քայքայիչ և Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող աղանդները մեծ թափով տարածվում են Երևանում և բոլոր մարզերում՝ հրապարակայնորեն ատելության և զրպարտության խոսքեր հնչեցնելով Հայ Առաքելական եկեղեցու, կաթողիկոսի և բոլոր հոգևորականների հասցեին՝ իրենց ագրեսիվ քարոզչությամբ, իշխանական հովանավորչությամբ: Դրսից ֆինանսավորվող այդ կազմակերպությունները, որոնք նաև թիրախավորում են սոցիալապես անապահով ընտանիքներին, ոչ միայն տեղեկատվություն են հավաքագրում և փոխանցում արտերկրի իրենց տերերին, այլև որպես ընտրազանգված՝ պետք եկած պահին՝ ընտրությունների ժամանակ, ծառայեցվում են Փաշինյանի և ՔՊ-ի շահերին՝ ձայներ ապահովելով նրա համար:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները պարբերաբար հանդես են գալիս Առաքելական եկեղեցու դեմ, մասնավորապես՝ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ որքան թույլ է եկեղեցին, այնքան ուժեղ է պետությունը՝ ինչից ինքն ուրախանում է։ Հետևաբար, քաղաքացին կարո՞ղ է հիմնավոր կասկածներ ունենալ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն աղանդների միջոցով ձգտում է թուլացնել եկեղեցին ու պետությունը՝ սեփական իշխանության ամրապնդման համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Axios․ Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի պատվիրակությունը լքի Միացյալ Նահանգները Թրամփ․ Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է փոխվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը նույնպես բաց էԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում․ ՀԷՑ-ը հայտնում է հասցեներն ու ժամերըՌուսաստանը գիշերը հարվածել է Կիևին և Օդեսային․ երկու մարդ տուժել է«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են «Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան «Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը «Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի «Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը «Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում «Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից «Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական «Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները «Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակ
Ամենադիտված