580 միլիոն 200.700 դրամ. ՊԵԿ-ի դրամաշնորհը՝ սեփական նորաստեղծ ՊՈԱԿ-ին
ՍպորտՊետական եկամուտների կոմիտեն իր ենթակայության «Ջի Սոլյուշնս» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացրել է աստղաբաշխական դրամաշնորհ՝ 580 միլիոն 200.700 դրամ։
Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին օրերս կնքված պայմանագրի հավելվածից տեղեկանում ենք, որ այս գումարը ՊՈԱԿ-ին տրամադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց հետ փոխկապակցված համակարգերի կառավարում միջոցառման համար։Համառոտ բովանդակությունից էլ պարզ է դառնում, որ այդ միջոցառումը ենթադրում է. «ՀՀ Ֆինանսների նախարարության և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց հետ փոխկապակցված համակարգերի կառավարում, այլ գերատեսչությունների հետ տվյալների փոխանակում, ՏՏ և դրանց հետ փոխկապակցված համակարգերի սպասարկման հետ կապված աշխատանքների և գործառույթների իրականացում»։
Կատարման վերջնաժամկետը, ըստ պայմանագրի, նշված է տարեվերջը՝ դեկտեմբերի 20-ը։ՊՈԱԿ-ի մասին. ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը «Ջի Սոլյուշնս»-ի կանոնադրությունը հաստատելու մասին հրամանը ստորագրել է ընդամենն ամիսներ առաջ՝ մարտի 21-ին։ Նույն օրը ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Ալինա Ավետիսյանը։