Հայաստանյան ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվում
ՍպորտՏեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը ահազանգում է՝ հայաստանյան ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվում
«Հարգելի գործընկերներ,
Վերջին երկու֊երեք շաբաթներին բազմաթիվ հայաստանյան լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվում՝ հաճախ բոլորովին անհասկանալի պատճառներով։
Meta-ի ներկայացուցչի հետ կապի մեջ եմ, խնդրում եմ իմ գրառման տակ հրապարակել ձեր ֆեյսբուքյան այն էջերի հղումները, որոնցից ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ կոնտենտ է ջնջվել կամ արգելափակվել։
Եթե դուք նմանատիպ այլ խնդիր եք ունեցել, որը չի վերաբերում վերջին երկու շաբաթներին, այդ մասին ինձ գրեք առանձին Messenger֊ով, բայց ոչ այս գրառման տակ, խնդրում եմ, որպեսզի ամեն ինչ իրար չխառնենք։
Այս պահի դրությամբ ես գիտեմ հետևյալ դեպքերի մասին.
razm info
Հետք
A1plus
Aravot Daily - English Edition
Mediamax.am»։