Բայդենը հայտնել է՝ որ դեպքում կհեռանա նախագահական մրցապայքարից
ՔաղաքականՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական մրցապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ նա առողջական խնդիրներ ունի։ Այս մասին Բայդենը խոսել է BET-ին տված հարցազրույցում։
«Եթե ես ինչ-որ հիվանդություն ունենայի, ինչ-որ մեկը, բժիշկները կգային ու կասեին, որ այսինչ խնդիրն ունեմ»,- ասել է Բայդենը։
Հուլիսի 13-ին բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, ով ունի ակտիվներ Միացյալ Նահանգներում, կոչ է արել Ջո Բայդենին հրաժարվել ընտրություններում առաջադրվելուց և «էստաֆետը փոխանցել երիտասարդ սերնդին»։
Հուլիսի 13-ին Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախկին դեմոկրատ կոնգրեսականների 24 հոգանոց խումբը նամակ է ուղարկել Բայդենին՝ կոչ անելով հրաժարվել նախագահական ընտրություններին մասնակցելուց։