ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են
ՔաղաքականՀուլիսի 16-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ առավել արդար, ժողովրդավարական և կայուն աշխարհակարգի ստեղծման շահերից ելնելով բազմակողմ համագործակցության շուրջ բաց բանավեճի շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնություն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բագերի-Քյանիի միջև։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Քննարկվել է պաղեստինաիսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու և առկա հակասությունները քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու անհրաժեշտության վրա։
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգային մի շարք ընթացիկ հարցերի։ Հաստատվել է Մոսկվայի և Թեհրանի մտադրությունը՝ էլ ավելի ամրապնդելու ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների ողջ շրջանակը՝ հասնելով համապարփակ ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի։